ԱԺ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը` ներկայացնելով ինքնաբացարկ հայտնած պատգամավորի թեկնածուների անունները:

«Հուլիսի 20-ին, ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը՝

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝
1․ Լիլիթ Մակունց
2․Սուրեն Պապիկյան
3․Արայիկ Հարությունյան
4․Նիկոլ Փաշինյան
5․Անահիտ Ավանեսյան
6․Ռոմանոս Պետրոսյան
7․Հովհաննես Հարությունյան
8․Հակոբ Սիմիդյան
9․Գնել Սանոսյան
10․Համբարձում Մաթևոսյան
11․Դիանա Գասպարյան
12․Դավիթ Գևորգյան
13․Նարեկ Մկրտչյան
14․Արամ Խաչատրյան
15․Արարատ Միրզոյան
16․Արմեն Փամբուխչյան

ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ՝
1․Ռոբերտ Քոչարյան
2․Մարիաննա Եփրեմյան»,- գրել է նա: