Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հանրապետության տարածքում' օգոստոսի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 18-20 մ/վ արագությամբ: