Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է Դատախազությունից։

Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի նախագահի կողմից օգոստոսի 10-ին մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանին։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Չարչյանին կալանքից գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։