Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետեւանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավ-արեւմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը: Այս մասին հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը։

«Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին:

Հակառակորդի կողմից արձակված կրակոցներց հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։