ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին, որը ՔՊ ցուցակում չկար որպես շարքային պատգամավոր, իշխանություններին հարող շրջանակները սկսել են շնորհավորել՝ իրենց ֆեյսբուքյան գրառումներում։

Արմինե Աշոտովնա օգտատերը ներբեռնել է Միրզոյանի նկարը և կից մեկնաբանել․ «Մեր ԱԳ նախարարը»։

Հիշեցնենք, որ կառավարությունը դեռևս ձևավորված չէ վերջնականապես, քանի որ Հայաստանը դեռևս ԱԳ նախարար չունի, որքան էլ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը կատարում է ԱԳ նախարարի պարտականությունները։

Նշենք, որ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թեմայի վերաբերյալ պատասխանեց. «Ինչպես գիտեք, նախարարների թեկնածությունը նախագահի հաստատմանը ներկայացնում է վարչապետը։ Երբ ԱԳ նախարարի նշանակում լինի, հանրությանը դրա մասին կտեղեկացվի»։