Օգոստոսի 23-ին, ժամը 00։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վրացական փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ–ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բակում կայանած «Hyundai Veloster» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ռ․ Ա․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։08-ին, մարվել՝ 01։16-ին: Ավտոմեքենան այրվել է։