Օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 611 դեպք, որոնցից 226 665-ն' առողջացած, 4830-ը' մահվան ելքով: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8964 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 534 770 թեստավորում:

Այսպիսով' երեկ կատարվել է 4671 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 275 նոր դեպք: