Հայաստանում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 501 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245765 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1581821 վերջին մեկ օրում' 4659 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9702 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 85-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 229957 անձ' վերջին մեկ օրում 398 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 4939 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1167 է: