Մենք ունենք մեղավորների բուրգ, գագաթնակետին գտնվում է Ջալալ Հարությունյանը՝ իր սխալ տեղեկատվության համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին՝ ասուլիսի ժամանակ, ասաց Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։

«Այդ ժամանակաշրջանում Հադրութի ուղղությունում լրիվ պատռված էր պաշտպանության բնագիծը, հակառակորդի համար դարձել էր проходной двор: Ջալալ Հարությունյանը, ըստ Գենադի Բաղդասարյանի, ասել է՝ մերոնք են։ Բանակի հրամանատարն այդքան հստակ տիրապետո՞ւմ էր, թե որ ձորակով ինչ տիպի զորք է անցնում, այն դեպքում, երբ Հադրությում քաոս էր տիրում»,- ասաց նա։

Ըստ վերջինիս՝ մեղավոր է նաեւ բանակի հրետանու նախկին պետ, գնդապետ Գենադի Բաղդասարյաը, ում պաշտոնի բարձրացում են արել: