Գրանցվել է COVID-19-ով վարակված հղիի մահվան դեպք: Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է 19-20 շաբաթական հղիի մահվան դեպք։ Վերջինս
ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ ' թոքերի 40 տոկոս ախտահարմամբ»,- ասված է հաղորդագրությունում։