Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Արցախից տեղահանված բնակիչների ներկայացուցիչներին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ընունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը:

«Բնակարանների հարցով ասել են, որ չեն կարող առանց Արցախի իշխանությունների որեւէ բան ասել, նրանց հետ պետք է քննարկվի ու այդ քննարկումները շատ մոտ ժամանակներում լինելու են: Արցախի պետնախարարը պետք է գա տոնակատարությունների, որից հետո հանդիպում ենք ունենալու ՀՀ իշխանությունների եւ Արցախի իշխանությունների մասնակցությամբ»: