Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմնականում այն ուսուցիչները, որոնք պլանավորում են փոքրիկներ ունենալ եւ չեն պատվաստվելու։

Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել։ Դպրոց կա միանգամից 5-10 ուսուցիչ դիմում կգրի։

Գործատուին եք տուգանելո՞ւ: Է տուգանե՛ք, փակե՛ք բոլոր աշխատող կառույցները եւ երկիրը հասցրեք վերջնական կործանման։

Մենակ պատկերացնել, թե մի դպրոցից 5 ուսուցիչ կրճատվի այն պարագայում, որ այսօր մանկավարժների դեֆիցիտ է, արդեն աղետալի է։

Սա հակապատվաստումային քարոզ չի, այլ սպասվելիք վտանգի տեղեկացման գրառում։ Հետո չասեք՝ չգիտեինք»։