«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ այսօրվա նիստին: Այս մասին հայտնեցին խմբակցությունների քարտուղարները՝ Արծվիկ Մինասյանը և Հայկ Մամիջանյանը:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը: Պատգամավորները հիմնավորեցին, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը չեն համապատասխանում երկրում ստեղծված իրավիճակին: