Ռուս խաղաղապահները 2020 թվականի նոյեմբերից ի վեր ապահովել են մոտ 65 000 ավտոմեքենայի և ավելի քան 230 000 մարդու անվտանգ տեղաշարժը, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ինչպես նշել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը, ամեն օր անցակետով շուրջ 200 մեքենա է անցնում Լաչինի միջանցքով։ Զինծառայողնորը ստուգում են բոլոր մեքենաները։