Բոսֆորի նեղուցում իրար են բախվել ռուսական «Русич-10» և թուրքական «Tahsin İmamoğlu» բեռնատար նավերը։

Այս մասին հայտնում է lenta.ru-ն։

Տեղեկության համաձայն՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, վնասվել են միայն բեռնատար նավեր:

Վթարի պատճառը եղել է այն, որ թուրքական նավը տեխնիկական խնդիրների պատճառով կորցրել է կառավարումը։