Ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում' ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ունի անհերքելի ապացույցներ Բաքվում հայ գերիներին խոշտանգելու վերաբերյալ:

Ակնհայտ է, որ կամ Նիկոլ Փաշինյանն է ստում, կամ վերջինիս թիմակիցները, որովհետև բառացիորեն օրեր առաջ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հնարած տեսարաններ անվանեց՝ հայ գերիներին խոշտանգելու մասով ՄԻՊ զեկույցում տեղ գտած տեղեկությունները: Մամուլը գրել էր, որ ՔՊ-ական պատգամավորներից մյուսն էլ՝ Մարիա Կարապետյանը փակ նիստերից մեկի ընթացքում հայտարարել էր, թե մեր գերիներին Բաքվում «լավ են նայում»: Կարապետյանը մեծ աղմուկից և հանրային պարսավանքից հետո հերքեց, որ նման բան է ասել, սակայն, վատն այն է, որ որևէ մեկը չէր էլ զարմացել այն բանից, որ իշխանական պատգամավորները կարող են նման պնդումներ անել: