Կիրակի օրը Երևանում ջահերով երթ է տեղի ունեցել՝ ի հիշատակ  Ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհվածների։ Մի քանի հազար մարդ Գարեգին Նժդեհի հրապարակից շարժվել են դեպի Եռաբլուր պանթեոն, որտեղ հանգչում են զոհվածները, գրում է ՏԱՍՍ֊ը։

Երթը կազմակերպել էր «Հայաստան» քաղաքական դաշինքը՝ պատերազմի մեկնարկի տարելիցի նախօրեին: Ակցիային մասնակցում էր դաշինքի առաջնորդ, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք իրավունք չունենք ընտելանալ պարտության գաղափարին: Մենք կհամախմբվենք, ոտքի  կկանգնենք և կշարունակենք գլուխները վայր դրած տղաների գործը: Երկրում ճգնաժամը շարունակվում է: Հայաստանը սպառնալիքի տակ է, և գործող իշխանությունները չեն կարող չեզոքացնել այն»,֊ լրագրողների հետ հարցազրույցում ասել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Իշխան Սաղաթելյանը, գրում է պարբերականը: