Այսօր Բաքվում երթ է իրականացվել, որի ընթացքում ադրբեջանցիները 44-օրյա պատերազմում ոչնչացված զինվորների լուսանկարներով քայերթով անցել են Բաքվի փողոցներով։ Այս մասին տեղեկանում ենք «НТВ»-ի տարածած տեսանյութից։

Երթը գլխավորել են երկրի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը' Մեհրիբան Ալիևան։

Բաքուն առ այս պահը պաշտոնապես հայտնել է ոչնչացված 2900 ադրբեջանցու մասին, սակայն տարածված կադրերում երևում է, որ արցախյան վերջին պատերազմում ադրբեջանական կողմից կրած կորուստներն ահռելի են։