Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով Բաքվում է: Նա այս մասին հայտնել է Twitter-ի իր էջում' նշելով, որ «հիանալի հանդիպում» է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Հիանալի հանդիպում էր Ադրբեջանի նախագահի հետ: Քննարկել ենք հարաբերություններն ու տարածաշրջանային փոփոխությունների կարևորությունը: Անդրադարձել ենք երկկողմ կարևորության և ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցերին և նոր ճանապարհներ ենք դիտարկել հետագա համագործակցության համար»,- գրել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ ցանկանում է Բաքվում քննարկել «խաղաղ հարևանության նախաձեռնությունը», իսկ ավելի ուշ մտադիր է այցելել նաև Երևան՝ նույն հարցը քննարկելու համար: