Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը։ Նա կալանավորվել է 2 ամսով։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

«Մեր ակնկալիքն այն էր, որ կիրականացվի արդարադատություն։ Ամեն դեպքում, պայքարը պետք է շարունակենք, վերաքննիչ քրեական դատարանում համապատասխան բողոք կներկայացվի», – ասաց փաստաբանը։