Նախորդ տարի Սյունիքում 27 սուբվենցիոն ծրագիր էր հաստատվել' 8,5 մլրդ ՀՀ դրամ բյուջեով, այս մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

«Կապանի 6 սուբվենցիոն փաթեթներից, սակայն, միայն 1-ն է ամբողջությամբ ավարտվել, պատճառը համավարակն ու պատերազմն էին։

Մանկապարտեզների վերանորոգումից մինչև ջրագիծ և ճանապարհաշինություն. այս տարվա համար սուբվենցիոն 5 փաթեթ արդեն հաստատվել է: Համայքն ու պետությունը պատրաստվում են ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ ներդնել», - նշել է Պապիկյանը։