Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը փոխանցի Լեռնային Ղարաբաղի ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները, Բաքուն դրան համարժեք պատասխան կտա:

«Մեր պահանջն է, որ Հայաստանը մեզ փոխանցի Ղարաբաղի ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները՝ այն քարտեզները, որոնց վրա նշված են ոչ ականապատ տարածքները։ Եթե նրանք բարի կամք ցուցաբերեն և դա անեն, մենք դրան համարժեք պատասխան կտանք», - ասել է Ալիևը իսպանական EFE լրատվական գործակալությանը:

Նրա խոսքով՝ խոսքը հարյուր հազարավոր ականների մասին է:

«Երբ մեր կողմը պահանջեց ականապատ տարածքների քարտեզները, Հայաստանի կառավարությունը ամենաբարձր մակարդակով հայտարարեց, որ նման քարտեզներ չունի: Մեր զինվորականներից և խաղաղ բնակիչներից 150-ը ծանր վնասվածքներ են ստացել», - ավելացրել է Ալիևը: