«Գալաքսի» ընկերությունների խումբը, որը կառավարում է 15 ընկերություններ Հայաստանում` հանդիսանալով երկրի խոշոր գործատուներից ու հարկատուներից, հայտարարել է 2022թ. հասարակական և բիզնես զարգացման ծրագրերի մեկնարկի մասին։ Նպատակը հետպատերազմական Հայաստանի երիտասարդությանը ոգեշնչելն է, աջակցելն ու սեփական երկրում հույս և հնարավորություններ տեսնելը խթանելն է:

Զարգացման ծրագրերի մոտիվացիոն վիդեոէսսեի հրապարակման առթիվ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը ուղերձ է հղել, որում, մասնավորապես ասվում է.

«Բոլորս էլ կյանքի ինչ-որ փուլում ձախողում ենքԱնհատապես կամ որպես հավաքական ինքնությունբոլորս էլ ուշ թե շուտ կարող ենք ընկնելսա կյանքի օրենքն էԱյս տողերը ընկնելուց «հետոյի» մասին էՈւ խոսքս ուղղված է այն երիտասարդինորը Հայաստանին բաժին հասած արհավիրքից հետո կորցրել է հավատը սեփական երկրում ու սեփական երկրի համար հաջողելու

Գիտեմդժվար էՀավատահասկանում եմ ինչ եմ ասումԲայց հնարավոր էԴժվարությունները գալիս են թրծելու մեզամրացնելու մեր կամքըԴժվարությունները նորմալ ենմենք անգամ «Գալաքսիում» սիրում ենք ասելոր դժվարությունները նոր հնարավորությունների սկիզբ ենՄարդկանց 90%-ը հանձնվում է ու դադարում պայքարել ոչ թե ձախողումների պատճատովայլ որովհետև հանձնվում է առաջին իսկ ձախողման դեպքում:

Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է ինովացիաներ ծնող երկիր դառնալ: Հավատում ենք, որ եթե մեկս մեկին թև ու թիկունք լինի, եթե պատասխանատու ու պրոֆեսինալ լինենք ամեն մեկս մեր ոլորտում` ուսանողը՝ համալսարանումբժիշկըհիվանդանոցումզինվորականըսահմանինմեր թիմն ու գործընկերներըբիզնեսում...մենք կարող ենք առաջ գնալ` «ժամանակից, աշխարհից, ինքներս մեզանից»: Ու եթե մի բան չստացվիու եթե պատահիոր ընկնենքպիտի դեպի առաջ ընկնենքընկնենք առաջ… որովհետև այդպես մի քայլ ավելի մոտ կլինենք մեր նպատակներին:

Ընկնենք առաջորովհետև ուժեղը ոչ թե նա էով երբեք չի ընկնումԱյլ նաով առաջ է ընկնում… ու բարձրանում: Սկսում ենք բիզնես ու սոցիալական ծրագրեր նոր թափով: Մեր երկրում «հայերենով» հաջողությունը հնարավոր է...»:

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր հիմնադրամի միջոցով 2019-21թթ. ընթացքում իրականացրել է շուրջ 20 զարգացման ծրագիր, որոնք ուղղված են եղել Հայաստանի բիզնես հեղինակության բարձրացմանը, հասարակական և կրթական զարգացմանը, սոցիալական ապահովության բարելավմանը զինծառայողների, երեխաների և տարեցների խմբերում: Երկու տարվա ընթացքում ծրագրերի ուղիղ շահառուների թիվը գերազանցել է 12,000-ը: 2022թ. համար «Գալաքսին» նախատեսում է զարգացմանն ուղղված ծրագրերի կրկնապատկում` հույս ունենալով համեստ, բայց հաստատուն ներդրում ունենալ հասարակական առողջացման, Հայաստանի տնտեսության վերականգնման և զարգացման գործում։