Թեհրանից Իրանի Մեջլիսի պատգամավոր Մոհսեն Դեհնավին խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բաքվում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցչի՝ Ալի Աքբար Օջագնեջատի գրասենյակը փակելու որոշման համար:

Այս մասին Դեհնավին գրել է Twitter- ի իր միկրոբլոգում, հայտնում է Isna-ն:

«Բաքվի իշխանությունները բարձրացրին ամբարտավանության նշաձողը՝ փակելով Գերագույն առաջնորդի ներկայացուցչի ուրբաթօրյա աղոթասրահը:

Իսրայելական անօդաչու թռչող սարքը գրկելու փոխարեն, թող Ալիևը դադարեցնի լարվածություն ստեղծելը, հակառակ դեպքում նա կարթնանա անվրեպ հրթիռների ձայնից: Մեր դեսպանը նույնպես պետք է ավելի վճռական կատարի իր պարտականությունները», - գրել է պատգամավորը: