Ինչպես տեղից հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, շղթայված քայլերթի ժամանակ ոստիկանները հարվածել և վիրավորել են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին.

«Բերանից արյունը հոսում էր, մենակ տեսնեիք, արեցին, որ քաղաքապետ չդառնար»,-վրդովված ասում էր հանրահավաքի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում գնալով մեծանում է ոստիկանները, այնտեղ են նաև գրեթե բոլոր բարձրաստիճան ոստիկանները։

Տարբեր ոստիկանական ջոկատներ պատ են կազմել մի քանի շերտով և ոչ մի կերպ թույլ չեն տալիս մարդկանց տեղաշարժվել։