Իսրայելը կշարունակի գործողություններ ձեռնարկել Սիրիայում իրանական ռազմական ներկայությունը նվազեցնելու համար: Այս հայտարարությունն արվել է հրեական պետության վարչապետ Նաֆթալի Բենեթի՝ օկուպացված Գոլանի բարձունքներ կատարած այցի ժամանակ:

«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում և Իրանի հետ դրա կապերին: Մենք կշարունակենք գործել ամենուր և ամեն անգամ, երբ անհրաժեշտ է' մեր նախաձեռնությամբ և ամենօրյա ռեժիմով, որպեսզի սահմանափակենք Սիրիայում իրանական ներկայությունը: Իրանցիներն այնտեղ անելիք չունեն: Մեր հյուսիսային սահմանին նրանց արկածներին պետք է վերջ դրվի», - Իսրայելի վարչապետի խոսքը մեջբերում է ТАСС-ը: