Հոկտեմբերի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաժողովի միջոցով հանդիպում կանցկացնի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի նախագահը տեսաժողովի ձևաչափով հանդիպում կանցկացնի ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ, որոնք ժամանելու են Մոսկվա՝ մասնակցելու Համագործակցության անդամ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 17-րդ հանդիպմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները: