Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:

ՀՀԿ Գործադիր մարմից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները։

«Ընգծվել է, որ գործող վարչախմբի ապիկարության պատճառով Հայաստանը սրընթաց կերպով կորցնում է իր սուբյեկտայնությունը, իսկ Արցախյան խնդրի շուրջ ընթացող դիվանագիտական զարգացումները տպավորություն չեն թողնում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետևողականորեն պաշտպանվում է կապիտուլյանտների կողմից», - ասված է հաղորդագրության մեջ։

Ի գիտություն են ընդունվել կուսակցության անդամների վերահաշվառման աշխատանքների, տարածքային և շրջանային կառույցներ այցելությունների, կուսակցության միջազգային գործունեության մասին հաշվետվությունները։

Որոշում է կայացվել հրավիրել ՀՀԿ հերթական, 17-րդ համագումարը, որը կկայանա սույն թվականի դեկտեմբերի 18-ին։ Տրվել են համագումարի նախապատրաստական աշխասանքները մեկնարկելու համապատասխան հանձնարարականները։