ԱՄՆ նախկին նախագահ 75-ամյա Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել է Կալիֆոռնիայի Իրվայնի համալսարանի բժշկական կենտրոնում։ Նա վերակենդանացման բաժանմունքում է, հաղորդում է CNN-ը:

Քլինթոնի ինքնազգացողությունը վատացել է երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 12-ին, երբ մասնակցում էր իր հիմնադրամի մասնավոր միջոցառմանը: Հեռուստաալիքի տվյալներով՝ հիվանդությունը ախտորոշվել է վաղ փուլում: Ըստ Սպիտակ տան նախկին ղեկավարի բժիշկների՝ տարեցների ուրոլոգիական վարակները հազվադեպ չեն։ Դրանք հեշտությամբ բուժելի են: Նրանք հույս հայտնեցին, որ Քլինթոնը շուտով կկարողանա տուն գնալ:

Հայտնի է, որ Քլինթոնը լավ տրամադրություն ունի, շփվում է ընտանիքի անդամների և անձնակազմի հետ, և, ըստ բժիշկների, արդեն վեր է կացել անկողնուց և քայլում է հիվանդանոցի միջանցքներով: Քլինթոնի խոսնակ Անխել Ուրենան նույնպես ասել է, որ նախկին նախագահը «ապաքինվում է»:

Բիլ Քլինթոնը Միացյալ Նահանգների 42-րդ նախագահն էր 1993-2001 թվականներին: Նա պետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է Դեմոկրատական կուսակցության կողմից: Մինչ նախագահ ընտրվելը՝ նա հինգ անգամ ընտրվել է Արկանզասի նահանգապետ: