Գորիս քաղաքի բնակիչ, «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Հարություն Սինանյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանություն:

«Հարեւանուհիս տարեց կին է, հիվանդ ոտքերով, խնդրեց, որ բերեմ ընտրության, ես էլ բերեցի, դրանից հետո ինձ բերման ենթարկեցին»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ավագանու թեկնածուն` նշելով, որ բերման են ենթարկել նաեւ տարեց կնոջը:

Նա նշեց, որ ոստիկանությունում իրեն հարցեր չեն տվել եւ մոտ 1 ժամ պահելուց հետո բաց են թողել:

Սինանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանապետը ասել է, որ բերման չեն ենթարկել ավագանու թեկնածուին, այլ հրավիրել են ոստիկանություն եւ խնդրեց մինչեւ 20:00 այլեւս նման «հրավիրատոմսեր» չտան դաշինքի ներկայացուցիչներին:

Փաստաբանը նշեց, որ այս մասին ահազանգել են ՄԻՊ-ին եւ Ոստիկանությանը: