Հայիթիում ԱՄՆ-ից և Կանադայից միսիոներներ առևանգած բանդան պահանջել է 17 մլն դոլար փրկագին, հաղորդում է Wall Street Journal-ը:
«ԱՄՆ -ից և Կանադայից մի խումբ միսիոներների առևանգած հաիթիական բանդան պահանջում է մեկ միլիոն դոլար՝ նրանցից յուրաքանչյուրին ազատելու համար, ընդհանուր առմամբ՝ 17 միլիոն դոլար», - լրագրողներին ասել է Հայիթիի անանուն պաշտոնյան:

Կրոնական Christian Aid Ministries կազմակերպության աշխատակիցները առևանգվել էին Հայիթիում՝ անցած շաբաթ օրը: Խումբը, որը բաղկացած էր ԱՄՆ 16 և Կանադայի 1 քաղաքացուց, ներառում էր հինգ տղամարդ, յոթ կին և հինգ երեխա:

Միսիոներները առևանգվել էին, երբ մանկատուն այցից հետո մեկնում էին երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից հյուսիս գտնվող Տիտանիեն գյուղ:

Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ Հայիթիում գնդակոծվել է երկրի վարչապետ Արիել Անրիի ավտոշարասյունը: