Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Առաջին 10-յակը գլխավորում են «Գազպրոմ Արմենիա»-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմը, «Գրանտ Տոբակո»-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ», «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «ՄՏՍ Հայաստան»-ը, «Թեղուտ»-ը, «Սիփիէս Օիլ»-ը և «Ֆլեշ»-ը։

Նախորդ տարի հարկատուների ցանկը գլխավորում էր «Գրանդ Տոբակո»-ն, որն այս տարի զիջելով դիրքերը հայտնվել է 4-րդ հորիզոնականում։ Նախորդ տարվա համեմատ իր դիրքերը բարելավել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի»-ն, որը 2020-ի ցուցակում 40-րդ խոշոր հարկ վճարողն էր, իսկ այս տարի՝ 22-րդ։

2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ։ 

Ստորև ներկայացնում ենք 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին 30 տեղը զբաղեցրած ընկերությունները։