Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցի զինծառայողների ցանկը:

Համապատասխան ցանկը հրապարակված է ռազմական գերատեսչության պաշտոնական կայքում:

Թարմացված ցանկը ներառում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2,908 զինծառայողների լուսանկարներ, անուններ, ազգանուններ, ովքեր զոհվել են արցախյան երկրորդ պատերազմում և թաղվել են մինչև հոկտեմբերի 21-ը, ինչպես նաև վեց զինծառայողներ, որոնք համարվում են անհայտ կորած: