Արևմտյան երկրներում տղամարդկանց և կանանց գենդերային իրավունքների մասին քննարկումները հատել են սահմանները և դարձել ցնդաբանություն: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով միջազգային ակումբի նիստում։

«Տղամարդկանց և կանանց իրավունքների վերաբերյալ քննարկումը եվրոպական մի շարք երկրներում կատարյալ ցնդաբանության է վերածվել», - ասաց նախագահը:

Պուտինը հավելել է, որ Արեւմուտքի նման քայլերը սխալմամբ ներկայացվում են «առաջընթացի խորհրդանշանի» ներքո: Նա նաև այստեղ ներառել է երեխայի սեռի ինքնորոշման իրավունքի գաղափարը՝ նման քայլն անվանելով մարդկության դեմ ուղղված հանցագործություն։

«Նրանք, ովքեր համարձակվում են ասել, որ դեռ կան տղամարդիկ և կանայք, և սա կենսաբանական փաստ է, գրեթե ենթարկվում են հալածանքի»,- ասել է ՌԴ նախագահը։ Նա նշել է «նոր լեզվի» այնպիսի երևույթներ, ինչպիսիք են 1-ին և 2-րդ համարի ծնողները՝ մայրիկի և հայրիկի փոխարեն, «կրծքի կաթ» հասկացության փոխարինումը մարդկայինի. «Եվ այդ ամենը, որպեսզի «իրենց սեռական պատկանելիության վրա ոչ վստահ մարդիկ չվշտանան»,- շեշտել է ՌԴ նախագահը:

Պուտինը հրեշավոր է անվանել արևմտյան երկրների փորձերը' վաղ տարիքից երեխաների մեջ սերմանելու, որ «տղան հեշտությամբ կարող է աղջիկ դառնալ և հակառակը»։

«Իրականում նրանց պարտադրում են այն ընտրությունները, որոնք իբր հասանելի են բոլորին: Նրանք պարտադրում են դրանք՝ հեռացնելով ծնողներին սրանից, ստիպելով երեխային կայացնել որոշումներ, որոնք կարող են փչացնել իր կյանքը», - ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ ոչ ոք նույնիսկ չի փորձում խորհրդակցել մանկական հոգեբանների հետ, թե արդյոք երեխան ընդունակ է այդպիսի տարիքում նման որոշումներ կայացնել: