Հայաստանը շահագրգռված է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետի երկարաձգմամբ մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմից։

«Ցավոք, այս պահին, իրավիճակն անվտանգության տեսանկյունից բավականաչափ կայուն չէ։ Վերջերս մենք տեսանք կրակի դադարեցման ռեժիմի խախտում, ինչի հետևանքով զոհվեց հայ քաղաքացիական բնակիչ, ունենք նաև վիրավորներ։ Հետևաբար ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի կարևոր և նշանակալից կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը»,- նշել են ՀՀ ԱԽ-ից։