2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ զոհված շուրջ 1700 հայ զինվորների մարմիններն ու աճյունները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Այս պահին հայ զինծառայողների մոտ 1700 դի է հայտնաբերվել և հանձնվել Հայաստանին։ Մենք դիերի տեղափոխումն իրականացրել ենք՝ որպես մարդասիրական գործողություն՝ միջազգային իրավունքին համապատասխան», - համաժողովում ասել է Բայրամովը։