Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրողին քրեական օրենսգրքով պետք է կանչել պատասխանատվության, դատարանի առաջ պետք է կանգնի այդ անձը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման հիմնադիր համակարգող Արթուր Արմինը։

«Այսօրվա քաղաքական ակցիան շատ կարևոր և առանցքային նշանակություն ունի․ խնդիրը հետևյալն է՝ մեկ տարի առաջ ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ընդհանրապես չի համապատասխանում միջազգային որևիցե նորմի։ ՀՀ գործող օրենսդրությամբ «Նիկոլ Փաշինյան» կոչվող անձը իրավասու չէ միջպետական համաձայնագիր ստորագրել Արցախի տարածքների հետ կապված։ Իբրև միջազգային փաստաթուղթ ևս այդ հայտարարությունը չի համապատասխանում օրինական պահանջներին»,-ասաց նա։