«Հայաստանը սկսեց անընդունելի քայլերի դիմել և հայտարարություններ անել՝ վիրավորելու ադրբեջանցիների արժանապատվությունը՝ ասելով, որ «Ղարաբաղը Հայաստան է»։ ՀՀ-ն վերջ դրեց բանակցային գործընթացին։ Նաև սա էր, որ վիրավորեց մեզ»,֊ասել է Ալիևը՝ օկուպացված Շուշիում զինծառայողների հետ իր հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ ադրբեջանցիներին վիրավորել է նաև Շուշիում Արցախի նախագահի երդմնակալության արարողության անցկացումը։

«Այս սատանայի որջը, որտեղ կազմակերպվել էր այս միջոցառումը, պատերազմի ժամանակ ավերվել է ադրբեջանական բանակի կողմից։ Խորհրդարանի տեղափոխումը Շուշի դարձավ հերթական ծաղրը մեր հանդեպ։ Հայաստանը սպառնում էր մեզ նոր հողերի գրավումով։ Դեռ ինչքա՞ն պետք է դիմանայինք։ Ինչ-որ մեկը նրանց պետք է դա՞ս տար, թե՞ ոչ։ Հազարավոր, տասնյակ հազարավոր ադրբեջանցի երիտասարդներ, զինվորներ, սպաներ գցեցին հայերին անհուսալի դրության մեջ։ Հիմա հայերը հավերժ կապրեն պարտված ժողովրդի ու պետության խարանով»,- ասել է Ալիևը։