ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․

««Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է։

Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում' Սլովակիայի Հանրապետությունից:

Այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար»: