Samsung-ը կարող է հրաժարվել իր սմարթֆոններում Exynos սերիայի պրոցեսորներից։ Այս մասին հայտնում է LetsGoDigital հոլանդական հրատարակությունը։

Լրագրողները հղում են անում կորեական ընկերության նախկին աշխատակցի հայտարարությանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը որոշել է ապագա առաջատար Galaxy S22 սերիայի բոլոր սմարթֆոնները համալրել Qualcomm Snapdragon 898 պրոցեսորներով։ Ինչպես նշում են հեղինակները, սովորաբար կորեական արտադրողը սմարթֆոնները սարքավորում է սեփական Exynos չիպերով, որոնք թողարկվում են եվրոպական եւ ասիական տարածաշրջանների համար։

Ենթադրվում էր, որ Samsung-ի ապագա ֆլագման պրոցեսորը կլինի Exynos 2200-ը: Ընկերության նախկին աշխատակիցն ասել է, որ կորպորացիան կդադարեցնի սեփական պրոցեսորների արտադրությունը, քանի որ դրանք արտադրելը չափազանց թանկ է: Samsung-ը, իբր, եկել է այն եզրակացության, որ իր հեռախոսների համար գործընկերներից բաղադրիչներ գնել ավելի ձեռնտու է։

Հեղինակը նաեւ հայտնել է, որ Samsung-ի հաջորդ խոշոր շնորհանդեսը, որի ժամանակ ընկերությունը կներկայացնի Galaxy S22 շարքի ֆլագմանները, տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 8-ին։ Ընկերությունը կրկին կհրաժարվի սարքերի նախնական պատվերներից եւ Galaxy Unpacked միջոցառման օրը կբացի դրանց վաճառքը: