Ռուսաստանի սահմանների մոտ չնախատեսված զորավարժությունների անցկացումը Միացյալ Նահանգների կողմից ագրեսիվ գործողություն է, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության և ռազմավարական կայունության համար, հինգշաբթի օրը լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ինչպես ընդգծել է գերատեսչությունը, պաշտպանության նախարարությունը «Սևծովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական գործունեությունը դիտարկում է՝ որպես ռազմական գործողությունների ենթադրյալ թատերաբեմի ուսումնասիրություն։
«Մեր սահմանների մոտ այս չնախատեսված զորավարժությունների անցկացումը բացարձակապես չի խրախուսվում Ռուսաստանի կողմից։ Սա Միացյալ Նահանգների ագրեսիվ գործողություններն են, որոնք վտանգ են ներկայացնում տարածաշրջանային անվտանգության և ռազմավարական կայունության համար», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։