Կապանի ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով առաջատար է «Շանթ» դաշինքի ցւոցակը գլխավորող ներկայիս քաղաքապետ Գեւորգ Փարսյանը:

Գեւորգ Փարսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նախնական արդյունքները, ըստ որի «Շանթ» դաշինքը ստացել է 1222 ձայն, իսկ Քաղաքացիական պայմանագիրը' 532 ձայն:

Նշենք, որ Քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորում է ԱԺ ՔՊ պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը: