ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ դեռ հանդիպում չի նախատեսել, սակայն ԱԽ անդամները կարող են քննարկել դա, ինչի մասին ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը։

«Ոչինչ օրակարգում չկա: Բայց տեսնենք: Մենք կարող ենք քննարկել դա»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է դե Ռիվիերը: