Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում բանակցություններ կվարի ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ։

Կողմերը կքննարկեն կազմակերպության օգնությունը Արցախում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում։

«Նախատեսվում է շոշափել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի աջակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ժնևյան քննարկումներում կազմակերպության միջնորդության հետ կապված հարցեր», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։