Առատ ձյան պատճառով Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից:

Նշվում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 15։30-ի դրությամբ Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի' Գոգավանից մինչև Ստեփանավան հատվածը դժվարանցանելի է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։