Հայաստանի երրորդ քաղաքի՝ Վանաձորի ներկայացուցչական մարմնի ընտրությունների բոլոր 63 ընտրատեղամասերի արդյունքների մշակման արդյունքներով վստահ հաղթանակ է տարել «Մամիկոն Ասլանյան» ընդդիմադիր դաշինքը՝ նախկին քաղաքապետի գլխավորությամբ։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 38.71 տոկոսը (12810)։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդամենը 25.06 տոկոս (8295) աջակցություն է ստացել։ Անսպասելի բարձր արդյունք է գրանցել քիչ հայտնի Հայաստանի աշխատանքային սոցիալիստական կուսակցությունը։ Այն հավաքել է ձայների 14.53 տոկոսը (4809):

Մնացած 7 ընտրական մրցակիցները Վանաձորի ավագանի չեն մտել: Դրանց արդյունքները հետեւյալն են.

«Հայրենիք» կուսակցություն՝ 4.48 տոկոս (1483),

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 4.29 տոկոս (1420),

«Լուսավոր Հայաստան»՝ 3.96 տոկոս (1313),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 2.97 տոկոս (984),

«Հանրապետություն» կուսակցություն՝ 2.64 տոկոս (874),

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն՝ 2.06 տոկոս (683)։

Ամենաքիչ ձայները, ինչպես եւ վերջերս Գյումրիում կայացած ընտրություններում, ստացել է Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը' կրկին զբաղեցնելով վերջին տասներորդ տեղը։ ՀԿԿ-ն ունի 1.26 տոկոս (419)։