Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի շենքերից մեկի 6-ից 8-րդ հարկերում ռումբ է տեղադրված, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։