Դեկտեմբերի 10-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմանում Երևանի բնակիչ, 19-ամյա Արմեն Անդրեասյանը իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի Ծերեթելիի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատից կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ հայտնվել «Բռավո» ուսումնական կենտրոնի մուտիք մոտ, կոտրելով ցուցանակն ու գովազդային վահանակը և կիսակողաշրջված վիճակում հայտնվել նկուղ տանող սանդուղքների վրա, տուժածներ չկան: գրում է shamshyan.com-ը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: