Հայաստանում դեկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 հազար 115 դեպք, որից 324 հազար 224-ը'առողջացած, 7767-ը' մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8652 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին մեկ օրում կատարվել է 6416 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 347 նոր դեպք, առողջացել է 1208 քաղաքացի, արձանագրվել է մահվան 20 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 433 հազար 927-ի: