Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ «մտածում է» աշխատանքը թողնելու և հանրաճանաչ բլոգեր դառնալու մասին։

«Ես մտածում եմ թողնել աշխատանքս և մշտական հիմունքներով դառնալ հանրաճանաչ բլոգեր»,- գրել է ձեռնարկատերը։

Այժմ Իլոն Մասկը Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում։ Նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 274 միլիարդ դոլար։

Ավելի վաղ, ինչպես հայտնել էինք, միլիարդատերը պաշտոնապես դարձել էր անտուն՝ վաճառելով Կալիֆորնիայում գտնվող իր վիլլան։